Рубрика: Программы

Программа по русскому языку /5-6 кл./

Программа по русскому языку составлена в соответствии со Стандартами по русскому языку общеобразовательной школы РА, на основе Закона об образовании РА и осуществляемой в учебном комплексе” Мхитар Себастаци” государственной альтернативной (авторской) программой ” Школа Созидателя: индивидуальный образовательный заказ, медиаобразование”2012 -2016 гг. Программа предназначена для учащихся 5-6 классов общеобразовательных школ, овладевших русским языком на элементарном уровне.
Цели программы

Читать далее «Программа по русскому языку /5-6 кл./»

Рубрика: Программы

Программа по русскому языку /1-4 кл./

Программа по русскому языку составлена в соответствии со Стандартами по русскому языку общеобразовательной школы РА, на основе Закона об образовании РА и осуществляемой в учебном комплексе” МхитарСебастаци” государственной альтернативной (авторской) программой ” Школа Созидателя:
индивидуальный образовательный заказ, медиаобразование”2012 -2016гг.

1 класс
В учебном комплексе “ Мхитар Себастаци обучение иностранным языкам начинается с 1 класса. Обучение проводится ежедневно по 20 минут.
На изучение русского языка отводится 64 часа. Курс русского языка в 1-ом классе рассчитан для обучения детей 5 — 6 лет. Он является предварительным лексическим с элементами нравственного и эстетического
воспитания.

Читать далее «Программа по русскому языку /1-4 кл./»

Рубрика: Программы 2018-2019

Օտար լեզվի ծրագիրը /1-5 դաս./

Օտար լեզվի 1-5-րդ դասարանների առարկայական ծրագիրը (այսուհետ` Ծրագիր) հիմնվում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող «Ստեղծողի մոբիլ դպրոց» հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի վրա, ըստ որի օտար լեզուները, մեդիամիջոցներն ու համացանցը ուսուցանվում և գործածվում են   առաջին դասարանից. ապահովվում են օտար լեզուների ամենօրյա պարապմունքներ, համակարգչի և թվային այլ միջոցների ամենօրյա գործածում: Ծրագիրը հիմնված է «Հանրակրթության պետական չափորոշիչների», առարկայական ծրագրի, կրթահամալիրի այլընտրանքային հեղինակային կրթական ծրագրերի պահանջների վրա։ Ծրագրի հիմքում ընկած է նախագծային ուսուցումը, ինչպես նաև կրթահամալիրի ուսումնական օրացույցը, օտար լեզվի առարկայական օրացույցը, ինչպես նաև օտար լեզվի առարկայան պահանջներից բխող թեմաները (թեմաները նշված են բովանդակային միջուկում): Իրականացվում են նար միջազգային կրթական ծրագրեր և նախագծեր:

Հիմնական դպրոցի 1-5-րդ դասարանների ծրագիրը բաժանված է ըստ կրթական աստիճանների՝ 1-3-րդ դասարան, 4-5-րդ դասարան:

1-3-րդ դասարանների առարկայական ծրագիր

1-3-րդ դասարաններում օտար լեզվի դասընթացն իրականացվում է «Իմացումի հրճվանք» ծրագրի շրջանակում, ուսումնական նախագծերը մշակվում և իրականացվում են դասվարի մասնակցությամբ։
Առարկայի ուսուցման նպատակը

Կրտսեր դպրոցում օտար լեզվի դասավանդման հիմնական նպատակն է սովորողի մոտ խոսակցական, հաղորդակցական լեզվի, օտար լեզվով միմյանց հետ շփվելու, օտար լեզվով բանավոր խոսքի ընկալման  հմտությունների ձևավորումն ու զարգացումը:  Կարևոր խնդիր և նպատակ է նաև ստացած գիտելիքների և հմտությունների գործածման կարողության զարգացումը: Այս տարիքից դրվում են նաև քերականական, հնչունաբանական, շարահյուսական գիտելիքների  հիմքերը:

Առարկայի ուսուցման խնդիրները

Առաջին դասարանում իրականացվում է սովորողի ծանոթացում-ընտելացումը նոր, իր համար գրեթե լիովին անծանոթ լեզվին: Այս տարիքում այդ ծանոթացումը հիմնականում իրականացվում է երգերի, մուլտֆիլմերի, խաղերի միջոցով: Դասավանդման առաջին իսկ տարվանից դասերը պետք է անցկացվեն անգլերեն: Դրա համար անհրաժեշտ է աստիճանաբար և հետևողականորեն ամեն օր ներմուծել մեկ-երկու առօրյա բառ, արտահայտություն, դրանք անընդհատ գործածել և կրկնել և ավելացնել: Դասարանային բոլոր գործողությունները աստիճանաբար արտահայտվելու են միայն ռուսերեն: Դասավանդողը ռուսերեն խոսելիս պետք է հստակ գիտակցի, որ ուսուցանվող նյութը պետք է համապատասխանի երեխայի մայրենի լեզվով ունեցած գիտելիքներին: Տառաճանաչությունն ամփոփվում է 2-րդ դասարանի վերջում: Սովորողները օտար լեզվի մեկ տարվա ուսուցման բոլոր մեթոդների շնորհիվ (համակարգչի ստեղնաշար, երգերի և ոտանավորների կարաոկե, համակարգչային ուսումնական խաղեր և այլն) ճանաչում են բոլոր տառերը:

Երկրորդ դասարանից սկսած սովորողը ձեռք բերած տառաճանաչության հիմքերը ամրապնդում է ընթերցման և գրառման միջոցով:

1-ին դասարան

  1. Ձևավորել սովորողի՝ օտար  լեզվի  մասին  տարրական  պատկերացում-երգերի, ոտանավորների, պարզ, առօրեական  հարց ու պատասխանի միջոցով։
  2. Զարգացնել լսելու, հասկանալու և խոսելու հմտությունները.
  • լսել և հասկանալ դասավանդողի պարզ խոսքը
  • լսել և կատարել ուսուցչի հրահանգները
  • լսել և հասկանալ պարզ մանկական երգեր
  • լսել և հասկանալ պարզ, առօրեական երկխոսություններ
  • լսել և ճիշտ պատասխանել հարցերին
  • կարողանալ վարել փոքր երկխոսություններ։
  1. Ձևավորել սովորողի տարիքին համապատասխան բառապաշար, որը կազմվում է ուսուցանվող թեմաների բառապաշարից։
  2. Կիրառել ՏՀՏ-ներ (համակարգիչ, էլ.գրատախտակ, համացանց)՝ դասավանդողի օգնությամբ: Սովորողները կարողանում են ինքնուրույն բացել խաղերի, նյութերի թղթապանակները, ընտրել խաղը, խաղալ: Ուսուցչի օգնությամբ գտնում են անհրաժեշտ կայքը, ընտրում խաղը, դասը, երգը, կատարում այն: Կարողանում են ուսուցչի բլոգում գտնել իրենց դասարանի համար նախատեսած բաժինը և օգտագործե այնտեղ տեղադրված նյութերը:
  3. Սովորեցնել քերականական անհրաժեշտ տարրեր՝ առանց դրանք անվանելու։ Նման գործունեությունը հիմնականում իրականացվում է խաղերի միջոցով

2-րդ դասարան

  1. Ձևավորել սովորողի՝ օտար լեզվի տառերի և հնչյունների մասին պատկերացում։ Ակտիվ խաղերի, բառախաղերի, փոքրիկ տեքստերի, երկխոսությունների միջոցով սովորողները կարդում են, արտասանում են և արտաբերում են տառերն ու հնչյունները:
  2. Զարգացնել լսելու, ունկնդրելու կարողությունները։
    • լսել և հասկանալ դասավանդողի  խոսքը
    • լսել և կատարել ուսուցչի հրահանգները
    • լսել և հասկանալ պարզ մանկական երգեր
    • լսել և հասկանալ պարզ, առօրեական երկխոսություններ
    • լսել և ճիշտ պատասխանել հարցերին
  3. Զարգացնել օտար լեզվով խոսելու հմտությունները։ Սովորողները պետք է կարողանան ինքնուրույն կամ ուսուցչի մինիմալ միջամտությամբ վարել երկխոսություններ, խոսել առօրյա թեմաներով
  4. Ընդլայնել բառապաշարը։ Եղած բառապաշարին յուրաքանչյուր տարվա մեջ պետք է ավելանա մոտավորապես 100 բառ
  5. Կիրառել ՏՀՏ-ներ (համակարգիչ, էլ.գրատախտակ, համացանց)՝ դասավանդողի օգնությամբ: Սովորողները ինքնուրույն գտնում են խաղերը, գիտեն անհրաժեշտ ուսումնական կայքերի հասցեները, բացում են դրանք, ընտրում նյութը, կատարում: Կարողանում են լուսանկարել:
  6. Սովորեցնել քերականական անհրաժեշտ տարրեր՝ խաղերի միջոցով։

3-րդ դասարան

  1. Զարգացնել խոսելու հմտությունները։ Սովորողի և ուսուցչի խոսքի գրեթե 80% պետք է հնչի ուսուցանվող օտար լեզվով:
  2. Զարգացնել գրելու հմտությունները: Սովորողները պետք է կարողանան առօրյա թեմաների շուրջ փոքրիկ տեքստերով տալ իրենց կարծիքը, արտահայտել իմացած տեղեկությունները:
  3. Ընդլայնել բառապաշարը, որը պետք է լինի իրենց ուսուցանվող թեմաների շրջանակներում
  4. Զարգացնել ընթերցման և ունկնդրման հմտությունները։ Սովորողները կարդում և հասկանում են իրենց տարիքի համար նախատեսված գրականությունը, լսում և կատարում են ուսուցչի հրահանգները, լսում, հասկանում և պատասխանում է ուսուցչի հարցերին:
  5. Զարգացնել սովորողի՝ իր գիտելիքներն ու հմտությունները կիրառելու կարողությունը։
  6. Կիրառել ՏՀՏ-ներ (համակարգիչ, էլ.գրատախտակ, համացանց, ֆոտոխցիկ, ձայնագրիչ)՝ դասավանդողի օգնությամբ և ինքնուրույն: Սովորողները ինքնուրույն բացում են անհրաժեշտ կայքերը, ընտրում նյութերը, կատարում: Լուսանկարում են, ձայնագրում, արված նյութը ներբեռնում համակարգչում: Կարողանում են էլեկտրոնային փոստից ներբեռնել ֆայլեր:
  7. Սովորեցնել քերականական անհրաժեշտ տարրեր՝ տալով որոշակի պարզաբանումներ։

4-5-րդ դասարաններ

Առարկայի ուսուցման նպատակը

Օտար լեզվով շփվելու, հաղորդակցվելու հմտությունների և կարողությունների զարգացում՝ ըստ խոսքային գործունեության չորս ուղղությունների.

  1. Ունկնդրում
  • ընկալել և հասկանալ ուսուցչի հրահանգները
  • հասկանալ ուսուցչի և ընկերների խոսքը,
  • լսել և հասկանալ բանավոր մշակված խոսքը, որը կպարունակի մեկ-երկու անծանոթ բառ։
  1. Խոսել
  • վարել փոքր երկխոսություններ իրենց ծանոթ թեմաների շուրջ
  • փոխանակել մեկ-երկու նախադասություն իրեն ծանոթ իրադրության մեջ
  • արտահայտել հարցեր, խնդրանք, տալ պատասխաններ։
  1. Ընթերցել
  • ընթերցել պարզ տեքստեր՝ ընկալելով դրանց ընդհանուր իմաստը՝ առանց բառանի օգնության
  • կարողանալ բարձրաձայն կարդալ փոքր տեքստեր՝ պահպանելով առոգանության, հնչերանգի, շեշտադրության հիմնական կանոնները։
  1. Գրել
  • կազմել և գրել նախադասություններ ծանոթ խոսքային նմուշներով՝ օգտագործելով անցած բառերը
  • գրել փոքր շարադրություններ, շնորհավորական բացիկներ
  • լրացնել թեստեր, կատարել գրավոր վարժություններ։

Ծրագրի խնդիրները.

4-րդ դասարան

  1. Զարգացնել խոսելու հմտությունները։ Սովորողները կարողանում են իրենց ծանոթ թեմաների շուրջ վաերլ փոքր երկխոսություններ, քննարկումներ, տալ կարծիքներ:
  2. Զարգացնել գրելու հմտությունները։ Սովորողները կարողանում են հորինել փոքր պատմություններ, կատարել թարգմանություններ՝ տեղադրելով դրանք իրենց բլոգներում:
  3. Ընդլայնել բառապաշարը՝ ավելացնելով այն ևս 100 բառով:
  4. Զարգացնել ընթերցման և ունկնդրման հմտությունները։ Սովորողները կարող են իրենց տարիքին համապատասխան ֆիլմեր և մուլտֆիլմներ, աուդիոնյութեր լսել և հասկանալ, կարդալ տեքստեր և հասկանալ դրանք ընդհանուր իմաստը:
  5. Զարգացնել սովորողի՝ իր գիտելիքներն ու հմտությունները կիրառելու կարողությունը։
  6. Միջառարկայական կապ ստեղծել այլ առարկաների հետ (մայրենի, մաթեմատիկա, տեխնոլոգիա, երգ և այլն)։
  7. Կիրառել ՏՀՏ-ներ (համակարգիչ, էլ.գրատախտակ, համացանց ֆոտոխցիկ, ձայնագրիչ)՝ ինքնուրույն: Ինքնուրույն կարողանում են լուսանկարներից և ձայնային ֆայլերից պատրաստել ֆիլմեր պարզ ծրագրերով (Movie Maker), կիրառել SkyDrive-ը, ուսուցչի օգնությամբ պատրաստել կարաոկե, բացել ծանոթ ուսումնական կայքեր, կատարել առաջադրանքներ:
  8. Սովորեցնել անհրաժեշտ քերականական տարրեր՝ տալով որոշակի պարզաբանումներ։

5-րդ դասարան

  1. Զարգացնել խոսքը։ Սովորողները փոքրիկ ռադիոլուրեր են պատրաստում օտար լեզվով՝ հարցազրույցներ վերցնում սովորողներից և դասավանդողներից, դպրոցի հյուրերից
  2. Զարգացնել գրելու հմտությունները։ Սովորողները իրենց թարգմանություններն ու ստեղծագործությունները տեղադրում են իրենց բլոգներում:
  3. Ընդլայնել բառապաշարը՝ ավելացնելով տարբեր դարձվածաբանական արտահայտություններ, ասացվացքներ և այլն։
  4. Զարգացնել ընթերցման և ունկնդրման հմտությունները։
  5. Զարգացնել սովորողի՝ իր գիտելիքներն ու հմտությունները կիրառելու կարողությունը։
  6. Միջառարկայական կապ ստեղծել այլ առարկաների հետ /մայրենի, մաթեմատիկա, տեխնոլոգիա, երգ և այլն/ թարգմանությունների միջոցով:
  7. Կիրառել ՏՀՏ-ներ (համակարգիչ, էլ.գրատախտակ, համացանց, ֆոտոխցիկ, ձայնագրիչ) ինքնուրույն: Սովորողը ինքնուրույն օգտագործում է ֆոտոխցիկը, ձայնագրիչը, կարողանում է վերցնել հարցազրույցներ, խմբագրել աուդիո և ֆոտո ֆայլեր, տեղադրել դրանք կայքում
  1. Սովորեցնել տարիքին համապատասխան քերականական տարրեր, պարզաբանելով դրանք և ամրապնդելով օրինակներով:
Рубрика: Վերապատրաստում

Վերապատրաստում (21.08 — 24.09)

Образовательный комплекс «Мхитар Себастаци» для меня — находка, это что-то необъяснимое . Почему? Да просто, когда ты, невыспавшийся ,спешишь на повышение квалификации, заходишь в школу, и… В мраморном зале тебя встречает вот такое прекрасное явление.Ты — улыбаешься, и понимаешь ,что все возможно, что день уже удался.

Читать далее «Վերապատրաստում (21.08 — 24.09)»